Կարևոր իրադարձություններ

Սամվել Բաբայանին կազատե՞ն․ «Հրապարակ»

26 Ապրիլ, 2018 09:02
Սամվել Բաբայանին կազատե՞ն․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, առաջիկայում, իրավաբանական մի քանի վերանայումներից հետո, ազատ կարձակվի Սամվել Բաբայանը: Այսպես են պնդում «կոմանդույուշչիի» կողմնակիցները:

Ավելին՝ ըստ նրանց, Կարեն Կարապետյանի ներկայացուցիչները հանդիպել են Բաբայանին, եւ չի բացառվում, որ եթե Կարապետյանը վարչապետ դառնա, «մինի-ամնիստիա» անի որոշ քաղբանտարկյալների նկատմամբ, որպեսիզ դիվիդենտները գնան Կարեն Կարապետյանի եւ ոչ Նիկոլ Փաշինյանի օգտին:

Այս առնչությամբ մեր հարցադրմանը Կարեն Կարապետյանին մոտ կանգնած աղբյուրը ոչ հերքեց, ոչ հաստատեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին