«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս օրերին տարբեր շրջանակներում ակտիվորեն քննարկվում է ապագա վարչապետի հարցը: Երեկ արդեն պարզ դարձավ «Ելք» խմբակցության թեկնածուի անունը։ Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ արդեն ի հայտ են եկել մի քանի վարչապետացուներ, որոնց առաջադրմամբ հետաքրքրված են տարբեր կլաններ ու ուժային կենտրոններ:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս պահին Մոսկվայի կողմից ամենաընդունելի տարբերակը «Տաշիր Գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբայրն է՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, հիշեցնենք, որ 2016 թվականի ընտրություններին նա հավաքեց ընդամենը 7 տոկոս ձայն, իսկ դա նշանակում է, որ այսօր այդքան մեծ թվով մարդկանց իրականում փողոց էր դուրս բերել ՀՀԿ-ին մերժելու հնարավորությունը։ Բայց իշխանական ուժերը շարունակում են մնալ այն կարծիքին, որ երբ Փաշինյանն անընդհատ խոսում է օրենքից, օրինականությունից, արդյո՞ք հրապարակում վարչապետի թեկնածու ընտրելու տարբերակն օրինական է և կասկածի տակ չի դնի վարչապետի լեգիտիմությունը։
Ու այս օրերին խոսվում է, թե ով է կանգնած Նիկոլ Փաշինյանի թիկունքին՝ ԱՄՆ, ԵՄ, թե տեղական՝ ՀՀԿ-ից «նեղված» օլիգարխները։ Սա թերևս կպարզվի առաջիկայում՝ կարճ ժամանակում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: