Կարևոր իրադարձություններ

Մարզպետը 2 մեքենա է գնել, որից մեկը տարվա ընթացքում վաճառել է․ «Փաստ»

26 Ապրիլ, 2018 08:44
Մարզպետը 2 մեքենա է գնել, որից մեկը տարվա ընթացքում վաճառել է․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:

Սարգսյանի հայտարարագրի համաձայն, նա նախորդ տարի 240 հազար դրամով ձեռք է բերել հողամաս, միաժամանակ 41 հազար ԱՄՆ դոլարով գնել է «LEXUS ES 250» մակնիշի ավտոմեքենա: Ըստ հայտարարագրի՝ նախորդ տարի նա 21 հազար դոլարով ձեռք էր բերել նաև «MITSUBISHI PAJERO 3.0» մակնիշի ավտոմեքենա, որը, սակայն, տարեվերջին արդեն նշված չէր հայտարարագրում:

Պաշտոնյան դրամական միջոցներ չի հայտարարագրել, իսկ տարեկան եկամուտները ստացվել են աշխատավարձից ու կազմել 6 միլիոն 74 հազար դրամ:

Կինը՝ Մանե Ասլանյանը, հայտարարագրել է միայն տարեկան եկամուտներ, որոնք կազմել են 2 միլիոն 880 հազար դրամ ու ստացվել աշխատավարձից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին