Կարևոր իրադարձություններ

Ջղայնացան ու գնացին․ «Վերնիսաժի» տաղավարները դատարկ են. «Փաստ»

26 Ապրիլ, 2018 08:22
Ջղայնացան ու գնացին․ «Վերնիսաժի» տաղավարները դատարկ են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր «Վերնիսաժի» առևտրականները նույնպես միացել են ցույցին ու գործադուլ հայտարարել: Քայլելով «Վերնիսաժի» տարածքով` կարելի է հատուկենտ բաց տաղավարներ հանդիպել: Մնացած բոլորը միացել են համաժողովրդական շարժմանը:

«Փաստ»–ի հարցին, թե վաճառականներն առհասարակ չեն եկել աշխատանքի, նկարներ վաճառող առևտրականը պատասխանեց, որ առավոտյան ակել են, սակայն մոտ երկու ժամ հետո հավաքել են իրենց ապրանքներն ու միացել ցուցարարներին:

«Ջղայնացան, հավաքեցին ամեն ինչ ու գնացին»,–նշեց նա: Ինչու բարկացան հարցին, զրուցակիցս պատասխանեց՝ «Նաջարյանի» փոշմանելուց, և հավելեց, թե շուտով ինքն էլ կմիանա իր գործընկերներին: Սպասում է ընկերը գա, որ նկարների հսկումը նրան թողնի:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին