Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ հետախուզությանը հուզել են Իրանից Սիրիա իրականացվող գաղտնի մատակարարումները

25 Ապրիլ, 2018 23:09
ԱՄՆ հետախուզությանը հուզել են Իրանից Սիրիա իրականացվող գաղտնի մատակարարումները

ԱՄն հետախուզական ծառայություններն ուսումնասիրում են Իրանից Սիրիա օդային բեռնափոխադրումները։ Այս մասին CNN-ին հաղորդել են ամերիկյան վարչակազմի աղբյուրները։

Նրանց տվյալներով՝ Թեհրանը կարող է Դամասկոսին սպառազինման համակարգեր ուղարկել, որոնք հետագայում կարող են օգտագործվել կառավարական ուժերի կամ իրանական ստորաբաժանումների կողմից։ Թռիչքների մասին տեղեկացված են ԱՄՆ–ն և Իսրայելը, նրանք մտավախություն ունեն, որ զենքը, որ կարող է գտնվել բեռի մեջ, օգտագործվելու է հրեական պետությանը սպառնալու համար։

Ինչպես նշվում է՝ սա հաճախակի տեղի ունեցող երևույթ է, սակայն վերջին թռիչքները հատուկ ուշադրություն են գրավել, քանի որ տեղի են ունեցել ԱՄՆ–ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից Սիրիական օբյեկտների վրա հասցված համատեղ հարվածից հետո։

 

Լրահոս

Դիտել ավելին