Կարևոր իրադարձություններ

Արքայազն Ուիլյամը կատակել է նորածին որդուն «ուժեղ անուն» տալու մասին

25 Ապրիլ, 2018 22:41
Արքայազն Ուիլյամը կատակել է նորածին որդուն «ուժեղ անուն» տալու մասին

Քեմբրիջի դուքսը Վեսթմինսթերյան աբբայությունում հայտարարել է, որ նորածին արքայազնն իրեն «լավ է պահում» և լավ է քնում:

Մինչ ողջ աշխարհն սպասում է արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի նորածին որդու անվան պաշտոնական հայտարարմանը, արքայազնը կատակել է երեխային «ուժեղ անուն» տալու մասին:

Փոքրիկի լույս աշխարհ գալուց երկու օր անց դուքսը մասնակցել է Նոր Զելանդիայի և Ավստրալիայի պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հատուկ միջոցառմանը: Այնտեղ զրուցելով Մեծ Բրիտանիայում Նոր Զելանդիայի գերագույն հանձնակատար սըր Ջերի Մատեպարայի հետ՝ դուքսը կատակել է՝ ասելով. «Ջերին ուժեղ անուն է»:

Նոր արքայազնը լույս աշխարհ է եկել ապրիլի 23-ին Լոնդոնում՝ 3.8 կգ քաշով: Արքայազն Ուիլյամի երկրորդ որդին կրելու է Քեմբրիջի արքայազնի տիտղոսը և 5-րդ տեղը կզբաղեցնի բրիտանական գահի ժառանգների շարքում՝ պապուց, հորից, ավագ եղբորից և քրոջից հետո:

 

Լրահոս

Դիտել ավելին