Կարևոր իրադարձություններ

Չմտածված 5 սխալ կնոջ կողմից, որոնք մեկընդմիշտ կքայքայեն ձեր ընտանիքը

15 Հոկտեմբեր, 2015 00:45
Չմտածված 5 սխալ կնոջ կողմից, որոնք մեկընդմիշտ կքայքայեն ձեր ընտանիքը

Ընտանեկան հարաբերություններում ամեն ինչ պետք է լինի փոխադարձ, սակայն անհերքելի է, որ ընտանեկան բարեկեցությունն, անդորրն ու ջերմությունը մեծամասամբ կախված է կնոջից: ԵՎ կանայք պետք է լինեն շատ ուշադիր, որպեսզի չմտածված գործողություններով չվնասեն իրենց ընտանիքի ամրությունը: Wedding.am-ը ներկայացնում է այն 5 հիմնական չգիտակցված սխալները, որոնք պարզապես կքայքայեն ձեր ընտանիքը:

a193480ef16a308db24ed0452a5758f2

1.Ապրել ձեր հնարավորությունների սահմաններիից դուրս

Այն կանայք, որոնք ցանկանում են ցույց տալ իրենց նվիրվածությունն ընտանիքին և ամուսնուն, պետք է կարողանան հետևողական լինել ընտանեկան բյուջեին և իմաստուն կառավարել այն: Ամենօրյա դժգոհությունները, որ գումարը չի բավարարում ձեր պահանջմունքներին, միանշանակ լավագույն միջոցը չեն «շնորհակալություն» ասելու ձեր նվիրված ամուսնուն, ով անում է ամեն ինչ, որպեսզի ապահովի ձեր բարեկեցությունը:

a76471be7a8fcc107b79c881a146afa6

2. Մշտական դժգոհություն 

Դուք չեք հանդուրժում նրա սանրվածքը, տան մոտի սրճարանը, հարևանին, ձեր գործընկերները միշտ խանգարում են ձեզ և այլն: Եվ հենց ձեր ամուսինը ոտք է դնում տուն, դուք սկսում եք խոսել միայն ձեր դժգոհություններից: Բացասական այդ հոսանքը պարզապես սպանում է ձեր հարաբերությունները:

3. Ձեզ համար առաջնային են բոլորը` բացի ձեր ամուսնուց 

Ձեր երեխաները, մայրիկը, ընկերները, կարիերան, հետո նոր ձեր ամուսինը: Եթե վարվեք այսպես, ապա միանշանակ ձեր ամուսինը կհասկանա, որ ձեր համար պարզապես կարևոր չէ: Ձեր ամուսինը պետք է միշտ առաջնային լինի: Շատ զույգեր ամուսնալուծվում են, որովհետև պարզապես դադարում են միմյանց մասին հոգ տանել:

96f5811638f30981609348489ff5e802

4. Ֆիզիկական կապվածության պահպանում 

Տղամարդիկ տենչում են և խիստ կարիք ունեն իրենց կանանց հետ ֆիզիկապես մտերիմ լինել: Երբ դուք մշտապես վանում եք նրան, դա սառեցնում է ձեր հարաբերությունները: Դուք պետք է միշտ ցանկալի լինեք ձեր ամուսնու համար:

5. Չեք խոսում նրա լեզվով

Կանայք սիրում են ակնարկել: Սակայն տղամարդիկ պարզապես չեն հասկանում ակնարկները: Խոսեք պարզ և կոնկրետ, ազնիվ եղեք ձեր զգացմունքների մեջ: 

 

Լրահոս

Դիտել ավելին