Կարևոր իրադարձություններ

ՀՀ նախագահը խորհրդակցությունների շարք է անցկացրել երկրում ստեղծված իրավիճակի և դրանից դուրս գալու ուղիների շուրջ

25 Ապրիլ, 2018 21:31
ՀՀ նախագահը խորհրդակցությունների շարք է անցկացրել երկրում ստեղծված իրավիճակի և դրանից դուրս գալու ուղիների շուրջ

Ընդառաջելով իրեն ուղղված առաջարկին՝ ապրիլի 25-ի ողջ օրվա ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը խորհրդակցությունների շարք է անցկացրել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների, ինչպես նաեւ հասարակական-քաղաքական գործիչների հետ, քննարկելու համար երկրում ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու ուղիները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմից, քննարկումների ընթացքում բոլոր մասնակիցները համակարծիք են եղել, որ բարձրացված հարցերը պետք է լուծվեն Սահմանադրության շրջանակներում, ներառելով բոլոր սահմանադրական գործընթացները, ընդհուպ մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, անհրաժեշտության դեպքում մինչ այդ փոփոխություններ կատարելով Ընտրական օրենսգրքում եւ Սահմանադրության հետ կապված օրենքներում:

 

Լրահոս

Դիտել ավելին