Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    543
    551

  • RUB

    7,16
    7,41

Կարևոր իրադարձություններ

 

Վլադիմիր Գասպարյանի պատգամավոր փեսան հանդես է եկել հայտարարությամբ

25 Ապրիլ, 2018 20:18
Հեղինակ՝ Արթուր Գևորգյան
Վլադիմիր Գասպարյանի պատգամավոր փեսան հանդես է եկել հայտարարությամբ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գեւորգյանը, ով ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել

Սիրելի իմ հայրենակիցներ,իմ եղբայրներ և քույրեր: Դիմում եմ Ձեզ խնդրանքով և նաև հորդորում այս օրերին լինել առավել քան իմաստուն: Եղեք զգոն, աչալուրջ և շարունակեք հավատարիմ մնալ Ձեր որդեգրած սկզբունքներին: Դեպքերի նման զարգացմամբ և հաջորդականությամբ այս շարժումը, այո, դարձավ աննախադեպ:Այն իսկապես նորագույն համաշխարհային պատմության մեջ բացառիկ է, և պատահական չէ, որ այն արդեն նույնացնում են քաղաքակիրթ երկրներում երբևէ տեղի ունեցած նմանատիպ ընդվզումներին, իսկ այժմ էլ հավակնում է իր ձևով դառնալ օրինակելի և դասագրքային: Նաև վստահ եմ գիտակցում եք, որ այս էմոցիոնալ իրավիճակին դեռ հաջորդելու է սթափ և ռացիոնալ գործելու ժամանակը: Պետք է ընդունենք, որ անցնում ենք իրավիճակի էմոցիոնալ փուլով, և հանգուցալուծման համար դեռ պետք է որոշակի ժամանակ և համաժողովրդական իմաստություն: Ամեն ինչ պետք է անել խաղաղ և անարյուն, ինչպես առաջին օրվանից հայտարարվում էր կազմակերպիչների կողմից,և որին էլ հաջորդեց վարչապետի որոշումը: Ուստի ևս մեկ անգամ դիմում եմ Ձեզ, խնդրում եմ լինենք խոհեմ, զերծ մնանք ցանկացած տեսակի սադրանքներից, և այս իրավիճակի վերջնական հանգուցալուծումը ծառայեցնենք հանուն մեր երկրի և մեր ժողովրդի շահերի:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին