Կարևոր իրադարձություններ

Չպետք է թողնել, որպեսզի կրկնվի «դևին սպանողի» դրաման

25 Ապրիլ, 2018 16:45
Չպետք է թողնել, որպեսզի կրկնվի «դևին սպանողի» դրաման

Վերջին օրերին Հայաստանում ծավալվող իրադարձություններին անդրադարձել են դրսում ապրող բազմաթիվ հայեր, այդ թվում՝ գործարար, բարերար, մեծ հայրենասեր Ռուբեն Վարդանյանը: Մանսավորապես, «Ազատություն» ռադիոկայանին  տված հարցազրույցում գործարարն ուշագրավ նկատառումներ է անում:

«Եթե կրկնվի «ավանդական» սցենարը, և մի օլիգարխին փոխարինելու գա մեկ ուրիշը, դա կլինի վերջը»,- նշում է Ռուբեն Վարդանյանը:  Ի վերջո բոլոր օլիգարխների գործողությունները փոխկապակցված են և բոլորն էլ գործում են ոչ թե հանուն ժողովրդավարության, այլ անձնական շահից դրդված:

Գործարարը նշում է, որ մարդիկ, ովքեր հավակնում են ձևավորելու նոր իշխանություն, պետք է գիտակցեն, որ այն պիտի տարբերվի հնից, լինի բաց և միավորի բոլոր ինտելեկտուալ ռեսուրսները: Բայց, միևնույն ժամանակ, նա նկատում է, որ ոչ ոք չի կարող Հայաստանը դրախտի վերածել, բոլոր հարցերը մեկ օրում անհնար է լուծել:

«Պետք է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանում չկրկնվի «դևին սպանողի» դրաման: Նոր «դև» չպետք է ծնվի»,- ասում է բարերարը:

Իհարկե,  չի կարելի աննկատ թողնել այն, ինչ արեց Նիկոլ Փաշինյանը, սակայն  դա ոչ թե իր հաղթանակն է, այլ՝ ժողովրդի: Հաղթական այդ էներգիան սխալ ուղղությամբ տանելը կարող է կործանարար լինել մեր երկրի համար: Եթե այս էյֆորիան փոխարինվեց հիասթափությամբ, երիտասարդները կլքեն երկիրը, իսկ դա կնշանակի Հայաստանի վերջը:

Վերջիվերջո, ժողովուրդն ավելի խելացի է, քան թվում է: Էլիտան ապրում է պատրանքներով, իսկ ժողովուրդն ամեն ինչ գիտի:

 

Լրահոս

Դիտել ավելին