Կարևոր իրադարձություններ

Ցուցարարների մի մեծ խումբ փակել է Մաշտոց-Պուշկին խաչմերուկը. իրավապահները ցուցարարի էին փորձում բերման ենթարկել

25 Ապրիլ, 2018 15:48
Ցուցարարների մի մեծ խումբ փակել է Մաշտոց-Պուշկին խաչմերուկը. իրավապահները ցուցարարի էին փորձում բերման ենթարկել

Մաշտոցի պողոտայում լարված իրավիճակ էր։ Ցուցարարների մի մեծ խումբ փակել է Մաշտոց-Պուշկին խաչմերուկը, իսկ ոստիկանները փորձում էին բացել այն։ Իրավապահները մի ցուցարարի էին փորձում բերման ենթարկել, սակայն ցուցարարները փակեցին մեքենայի ճանապարհը։ Ի վերջո, իրավապահները ազատ արձակեցին երիատասարդին, որից հետո ոստիկանական մեքենային թույլատրվեց հեռանալ։

Այս տարածքում են նաեւ ապրիլյան պատերազմի մի խումբ մասնակիցներ, որոնք կանխեցին հնարավոր թեժացումը։ Նրանցից մեկը նշեց, որ ոստիկաննեը մասնակցել են նաեւ ապրիլյան պատերազմին եւ եթե կարիք լինի, կգնան առաջնագիծ։ Այս պահին իրավիճակը հանդարտվել է, ճանապարհները փակ են մնում։

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթն էլ այս պահին շարժվում է Էրեբունի վարչական շրջանի փողոցներում։ Ցուցարարների մի խումբ էլ փակել է «Դամլա գարդեն մոլի» ճանապարհը։ Ոստիկանները բանակցում են ճանապարհը բացելու համար։  

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին