Կարևոր իրադարձություններ

Ինձ համար ընդունելի է Փաշինյանի թեկնածությունը. Նաիրա Զոհրաբյան

25 Ապրիլ, 2018 14:59
Ինձ համար ընդունելի է Փաշինյանի թեկնածությունը. Նաիրա Զոհրաբյան

«Իշխանությունը պետք է հեռանա, իշխանությունն իրենց պապական սեփականությունը չէ: Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին,  Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթի ժամանակ «Ազատության» հետ զրույցում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Պետք է ունենալ արժանապատվություն, տեսնելով այս համազգային ընդվզումը, առանց մանիպուլյացիաների, առանց տրյուկների, ինչը հիմա փորձում է անել իշխող կուսակցությունն իր իշխանությունը երկարաձգելու համար, թողնել և հեռանալ»,-ասաց նա:

«Կարծում եմ՝ ժողովրդի ձայնը պետք է հարգել, բայց հասկանալի է, որ ընտրությունը կատարվելու է խորհրդարանում: Այսինքն իրավունքի ուժով կատարվելու է ընտրություն: Որքան ՀՀԿ-ն շուտ հասկանա, որ ավելորդ համառելը, ժամանակ ձգելը աշխատելու է իրենց եւ ժողովրդի դեմ, այնքան հանգուցալուծումը կլինի ավելի խաղաղ: Այս շարժումը վկայում է, որ ժողովրդի դեմ որեւէ մեկը չի կարող դուրս գալ»,- հավելեց պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ անձամբ իր համար ընդունելի է Փաշինյանի թեկնածությունը, և չի կարծում, որ իրենց կուսակցությունը այդ թեկնածությանը դեմ լինի:

«Բանակցություն կարող է լինել միայն իշխանությունն անցնցում ահնձնելու օրակարգով, ուրիշ օրակարգ չի կարող լինել, չկա: Մնացածը ժամանակ ձգելու մարտավարություն է»,- ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին