Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ի կազմակերպած «արտահերթ ընտրություններն ակտիվ կբոյկոտենք». Փաշինյան (տեսանյութ)

25 Ապրիլ, 2018 14:12
ՀՀԿ-ի կազմակերպած «արտահերթ ընտրություններն ակտիվ կբոյկոտենք». Փաշինյան  (տեսանյութ)

Վարչապետը պետք է ընտրվի Ազգային ժողովում, պետք է օրենքի համապատասխան առաջադրվի Ազգային ժողովի խմբակցությունների կողմից, իսկ ժողովուրդը հրապարակում մինչև էդ պետք է համաձայնություն տա որևէ թեկնածուի, այսօր երթի ընթացքում «Ազատության» հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաձջնորդ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի հետ հարցազրույցը ներկայացնում ենք ստորև։

«Ազատություն». - Ստեղծված նոր վիճակն ինչպե՞ս եք գնահատում, երեկ փաստորեն ասուլիսից հետո հայտնի դարձավ, որ չեն կայանալու բանակցությունները։

Նիկոլ Փաշինյան. - Հանրապետականը ժամանակի վրա է խաղում, և ես իրենց խորհուրդ եմ տալիս չանել դա։

«Ազատություն». - Դուք երեկ ասում էիք Ձեր ֆեյսբուքյան ուղերձում, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը որպես ծխածածկույթ են ուզում օգտագործել, ի՞նչ նկատի ունեք։

Նիկոլ Փաշինյան. - Ուզում են Կարեն Կարապետյանին նշանակել վարչապետ և մտածում են, որ ժողովուրդն էդքան միամիտ է, որ կհամաձայնվի մի հանրապետականին մեկ ուրիշ հանրապետականով փոխարինելու։

«Ազատություն». - Այսօր Կարեն Կարապետյանն ասել է, որ հրապարակում վարչապետի թեկնածու ընտրելը հակասում է օրենքին։

Նիկոլ Փաշինյան. - Կարեն Կարապետյանը լավ չի հասկացել, մենք ինչ ենք ասում։ Վարչապետը պետք է ընտրվի Ազգային ժողովում, պետք է օրենքի համապատասխան առաջադրվի Ազգային ժողովի խմբակցությունների կողմից, իսկ ժողովուրդը հրապարակում մինչև էդ պետք է համաձայնություն տա որևէ թեկնածուի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին