Կարևոր իրադարձություններ

«Մենք վարչապետ ենք առաջադրելու Նիկոլ Փաշինյանին և մեզ պետք է 53 ձայն, որ նա ընտրվի». Էդմոն Մարուքյան

25 Ապրիլ, 2018 14:08
«Մենք վարչապետ ենք առաջադրելու Նիկոլ Փաշինյանին և մեզ պետք է 53 ձայն, որ նա ընտրվի». Էդմոն Մարուքյան

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Azatutyun.am-ի հետ զրույցում նշեց, որ  ունենք մի իրավիճակ, որ  Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո Հանրապետական կուսակցությունը չի հեռանում և որևէ բան տեղից առաջ չի շարժվում: Նա նշեց, որ հիմա պետք է համակարգային պայքար տանել, որ համակարգը փոխվի:
«Մենք վարչապետ ենք առաջադրելու Նիկոլ Փաշինյանին և մեզ պետք է 53 ձայն, որ նա ընտրվի»,-ասաց նա և նշեց, որ կարծում է, թե կա նման հնարավորություն:
Էդմոն Մարուքյանն ասաց, որ «Ելք»-ը և «Ծառուկյան դաշինքը» միասին 40 մանդատ ունեն, և կարծում է, որ 13 մանդատ ՀՀԿ-ից, ՀՅԴ-ից կարող են ստանալ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին