Կարևոր իրադարձություններ

Քաղաքական գործընթացները անհապաղ տեղափոխել միայն իրավական դաշտ. բուհերի ռեկտորների խորհուրդ

25 Ապրիլ, 2018 13:55
Քաղաքական գործընթացները անհապաղ տեղափոխել միայն իրավական դաշտ. բուհերի ռեկտորների խորհուրդ

ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կոչ է արել Քաղաքական գործընթացները անհապաղ տեղափոխել միայն իրավական դաշտ:

«Կոչով դիմում ենք Հայաստանի քաղաքական բոլոր ուժերին, սոցիալական խմբերին, ողջ հասարակությանը: Ընթացող քաղաքական գործընթացներն անհրաժեշտ է անհապաղ տեղափոխել միայն իրավական դաշտ, երկխոսության հարթակ եւ բոլոր խնդիրները լուծել քաղաքական սեգմենտի ամբողջական մասնակցությամբ ու կոնսենսուսի ճանապարհով՝ բացառելով ատելության մթնոլորտի խորացումը եւ բռնության հավանական գործադրումը: Միայն այսկերպ հնարավոր կլինի երկիրը դուրս բերել ստեղծված լարված իրավիճակից»,-ասված է հայտարարությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին