Կարևոր իրադարձություններ

Երևանում ՌԴ դեսպանատունը բողոքի ակցիաների առնչությամբ ուժեղացրել է անվտանգությունը

25 Ապրիլ, 2018 13:29
Երևանում ՌԴ դեսպանատունը բողոքի ակցիաների առնչությամբ ուժեղացրել է անվտանգությունը

Երևանում ՌԴ դեսպանատունը ապրիլի 25-ին քաղաքում շարունակվող բողոքի ակցիաների առնչությամբ ձեռնարկել է լրացուցիչ անվտանգության միջոցառումներ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են դիվանագիտական առաքելությունում: 

«Մեր հայ գործընկերները ձեռնարկել են անվտանգության արտաքին միջոցառումներ, մենք մեր հերթին սահմանափակել ենք մեր աշխատակիցների դուրս գալը, խորհուրդ ենք տվել պարզապես այսօր դուրս չգալ (դեսպանատան սահմաններից): Ընդհանուր առմամբ՝ դեսպանատան հարակից տարածքներում իրավիճակը հանգիստ է»,- հայտարարել է գործակալության զրուցակիցը:


 

 
 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին