Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Նիկոլ Փաշինյանը պետք է հստակեցնի իր պահանջները, հակառակ դեպքում սա ոչ թե թավշյա, այլ լուրջ հեղափոխություն է. Լարիսա Ալավերդյան

25 Ապրիլ, 2018 13:06
Նիկոլ Փաշինյանը պետք է հստակեցնի իր պահանջները, հակառակ դեպքում սա ոչ թե թավշյա, այլ լուրջ հեղափոխություն է. Լարիսա Ալավերդյան

Հեղափոխությունը քաղաքական պահանջ է, սակայն դրան խառնել երիտասարդներին և անչափահասներին՝ ես չեմ ողջունում: Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին,  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի գործադիր ղեկավար Լարիսա Ալավերդյանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և ցուցարարների կողմից հայտարարված «թավշյա հեղափոխություն» կարգախոսին՝ նա ասաց, որ  վաղ է տոնել այդ հեղափոխության հաղթանակը, քանի որ ընդունված նորմ է աշխարհում, որ հեղափոխությունն ունի սկիզբ և չունի վերջ:

Լ. Ալավերդյանի խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի մտահոգություն, որ ՀՀԿ-ն կարող է առաջարկել վարչապետի այլ թեկնածու, դրա համար էլ ուզում են ճնշում բանեցնել ժողովրդի միջոցով:

 

Հարցին՝ եթե Փաշինյանի առաջարկած չորս կետերը չեն մտնում Սահմանադրության մեջ, ինչպե՞ս են դրանք իրականություն դառնալու, նա պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանը կամ պետք է հստակեցնի իր պահանջները, կամ հավաքի 50 հազար ստորագրություն Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու համար, հակառակ պարագայում, սա ոչ թե թավշյա, այլ լուրջ հեղափոխություն է: 

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին