Կարևոր իրադարձություններ

ՀՀ նախագահն արձագանքել է իմ կոչին. Կարեն Կարապետյան

25 Ապրիլ, 2018 12:31
ՀՀ նախագահն արձագանքել է իմ կոչին. Կարեն Կարապետյան

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը կարծում է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն արձագանքել է իր կոչին: Այս մասին նա ասել է այսօր՝ ապրիլի 25-ին, անրադառնալով նախօրեին իր հայտարարությանը, թե դիմել է Հայաստանի Հանրապետության նախագահին իր նախընտրած ձեւաչափով կազմակերպելու հանդիպում խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ:

«Արմեն Սարգսյանի հետ առավոտյան խոսել եմ, ինքն էլ է անհանգիստ այս վիճակից, կարծում եմ՝ բացի արձագանքելուց, ինքն անձնական հեռախոսազրույցներ, հանդիպումներ կունենա: Հուսով եմ՝ քաղաքացիներն էլ քաղաքական ուժերին կդրդեն նստել բանակցությունների եւ լուծումներ գտնել: Մենք այլ տարբերակ չունենք, եթե մենք լուծում չգտնենք, դա անդրադառնալու է բոլորիս վրա՝ աշխատավարձ, թոշակ, զբոսաշրջիկ, ներդրումներ»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ է արել շարունակել քաղաքացիական անհնազանդության ակցիաները և թույլ չտալ, որ Հանրապետականը մնա իշխանության:

 

 

Լրահոս

Դիտել ավելին