Կարևոր իրադարձություններ

Չգնալ արկածախնդրության և չտանել բախումների. «Ազատամարտիկների դաշինք»

25 Ապրիլ, 2018 12:12
Չգնալ արկածախնդրության և չտանել բախումների. «Ազատամարտիկների դաշինք»

«Ազատամարտիկների դաշինքը» երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ տարածել է հետեւյալ հայտարարությունը։

«Իշխանությունների վերջին օրվա վարքագիծը մեզ մոտ լուրջ մտավախություն է առաջացրել; որ փորձ է արվում համաժողովրդական շարժման հաղթանակը բռնի ուժային միջոցներով ի չիք դարձնելու և Սերժ Սարգսյանի հրաժարականն օգտագործելու Հանրապետական կուսակցության քրեաօլիգարխիկ իշխանությունը պահպանելու համար: Ուստի Ազատամարտիկների դաշինքը կոչ է անում ԲՈԼՈՐ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ Մեկ մարդու պես ինչպես միշտ, այնպես էլ այս ճակատագրական պահին կանգնել ժողովրդի կողքին

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Չգնալ արկածախնդրության և գործընթացները չտանել բախումների և ուժային հանգուցալուծման: Հակառակ պարագայում զարգացումների ողջ պատասխանատվությունը մնալու է գործող իշխանության և Հանրապետական կուսակցության վր»,- նշված է հայտարարության մեջ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին