Կարևոր իրադարձություններ

Առաջարկում եմ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Կարեն Կարապետյան

25 Ապրիլ, 2018 12:01
Առաջարկում եմ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Կարեն Կարապետյան

Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի համար ընդունելի չէ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ ժողովրդի թեկնածուի ընտրության ձևի մասին առաջարկությունը:

«Ես որևէ երկիր չգիտեմ, որ ժողովրդի թեկնածուն այդպես ընտրվի, դրա համար գոյություն ունեն ընտրություններ: Հիմա մեկ քաղաքացու համար ինչ-որ մեկն է ընդունելի, մեկ ուրիշի համար բոլորովին այլ գործիչ է ընդունելի, ինչպե՞ս մենք վարվենք: Ժողովրդի ընտրյալն այդպես չի ընտրվում: Առաջարկում եմ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և եթե ժողովրդի թեկնածուն ինքն է, ապա ինքը կգնա»,-ասաց Կարեն Կարապետյանը:

 Նրա խոսքով, թող քաղաքական ուժերը հանդիպեն, հավաքվեն, քննարկեն, դրա համար էլ հարթակ է առաջարկվում:

«Մենք մշակել ենք օրենքներ, Սահմանադրություն, այդ դաշտից չենք կարող դուրս գալ: Այնպես չէ, որ մի քաղաքական ուժի կամքով, թելադրանքով է արվում, թող բոլորը նստեն, որոշեն ինչպես ենք անցկացնում արտահերթ ընտրություններ: Օրենքն է այդպես ասում, ժողովրդի ընտրյալն ընտրվում է ընտրություններով, հայտանիշը ընտրությունն է, եթե գիտեք որևէ երկիր, որ այլ ձևով է ընտրվում, ինձ ասեք»,-ասաց Կարեն Կարապետյանը: Նա ընդգծեց, որ առավելագույնս անհրաժեշտ է վերադառնալ բնականոն կյանքին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին