Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    482,5

  • EUR

    559
    567

  • RUB

    7,46
    7,71

Կարևոր իրադարձություններ

ԵԿՄ փոխնախագահի սպանության պատճառը եղել է Սերժ Սարգսյանի հրաժարականի շուրջ վիճաբանությունը. մանրամասներ. «Ժողովուրդ»

25 Ապրիլ, 2018 09:40
ԵԿՄ փոխնախագահի սպանության պատճառը եղել է Սերժ Սարգսյանի հրաժարականի շուրջ վիճաբանությունը. մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 23-ին Էջմիածնում սպանվել էր «Երկրապահ կամավորականների միության» Էջմիածնի տարածքային բաժանմունքի փոխնախագահ, 46-ամյա Նվեր Հովհաննիսյանը:

Ըստ ԵԿՄ մամուլի քարտուղար Վարդան Վարդանյանի. «Տոնակատարություն էր եղել քաղաքում, ու ոմն ճոյտ, (նկատի ունի ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին), օգտվելով առիթից, իրեն դատավորի տեղ է դրել եւ սկսել է որոշել, թե ով է ճիշտ, ով՝ սխալ:

Նրա կողմնակիցները հարբած հարձակվել են քաղաքապետարանի տարածքի վրա: Նվերն էլ երբ ասել է՝ այս ի՞նչ եք անում եւ այլն, դանակով հարվածել են սրտին»:

Նշենք, որ ըստ մեզ հասած լուրերի` միջադեպի պատճառը եղել են «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ակցիան, Սերժ Սարգսյանի հրաժարականը: Ասել է, թե կողմերը քննարկել են քաղաքական իրավիճակը, որտեղից էլ առաջացել է տարաձայնությունը: Արդյունքում էլ Նվեր Հովհաննիսյանը ստացել է դանակի հարվածներ եւ մահացել: Թե կոնկրետ ով է դանակահարել, դեռ հայտնի չէ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին