Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    482,5

  • EUR

    559
    567

  • RUB

    7,46
    7,71

Կարևոր իրադարձություններ

Սամվել Կարապետյանը ժամանել էր հեղափոխության օրը. Ինչ է սպասվում առաջիկայում. «Հրապարակ»

25 Ապրիլ, 2018 09:33
Սամվել Կարապետյանը ժամանել էր հեղափոխության օրը. Ինչ է սպասվում առաջիկայում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հեղափոխության օրը՝ երեկոյան, ժամանել է ռուսաստանահայ գործարար, Կարեն Կարապետյանի մտերիմ Սամվել Կարապետյանը: Կ․ Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելիս նրա մտերիմները որոշել են կողքին լինել: Չնայած ՀՀԿ-ում նաև տեսակետ կա, որ եթե քաղաքական պայմանավորվածություն ձեռք բերվի, որ պիտի քվեարկեն Նիկոլի օգտին, ապա` «կքվեարկենք, հարց չկա՝ քաղաքական պայմանավորվածությունը կհարգենք»:

Իսկ մե՞ծ կլինի առնետավազքը ՀՀԿ-ից: «ՀՀԿ խմբակցությունից փախչողները գնալու տեղ չունեն, նրանք չեն կարող մաս կազմել որևէ խմբակցության, ազատ պատգամավոր են դառնալու»:

Երեկ տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյան-Նիկոլ հանդիպում: Ընդդեմ Կարեն Կարապետյան-ՀՅԴ ալյանսի՞, հարցրինք մեր աղբյուրին: «Հանուն Նիկոլի ապագա վարչապետացման, ապագայում էլ՝ ընտրություններին համատեղ մասնակցության»:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Կարեն Կարապետյանի և Ծառուկյանի ջրերը մի առվով չէին հոսում: Չի բացառվում, որ սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը ցուցադրաբար հրաժարական տա՝ ցուցադրելով, որ չի ուզում աշխատել Կարեն Կարապետյանի հետ»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին