Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481
    484,5

  • EUR

    564
    572

  • RUB

    7,59
    7,84

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Ցույցերի ժամանակ ոստիկանություն տարված բոլոր քաղաքացիներն ազատության մեջ են. «Հայկական ժամանակ»

25 Ապրիլ, 2018 09:24
Ցույցերի ժամանակ ոստիկանություն տարված բոլոր քաղաքացիներն ազատության մեջ են. «Հայկական ժամանակ»

«Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի դեմ շուրջ 11 օր տևած անհնազանդության գործողություններից հետո զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով մեկուսարանում հայտնված մի քանի հարյուր քաղաքացիները երեկվա դրությամբ ազատության մեջ էին։

Այս տեղեկությունը մեր զրույցում հաստատեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության փոխնախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա ասաց, որ թիվ հստակ նշել չի կարող, քանի որ քաղաքացիներին մի բաժնից մյուս բաժին են տեղափոխել, և խնդրեց այդ տվյալները վերցնել ոստիկանությունից։

Նա միաժամանակ ասաց, որ նախօրեի կեսգիշերին ունեցած տեղեկությունների համաձայն, բոլորն ազատ են արձակվել, վրեջին ազատ արձակվածը Գյումրիի ժուռնալիսնտերի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանն է»,–գրում է թերթը։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին