Կարևոր իրադարձություններ

Լուկաշենկոն՝ Հայաստանում հեղափոխության մասին. «Մեզ առանձին–առանձին պարզապես «կջարդեն»

24 Ապրիլ, 2018 22:51
Լուկաշենկոն՝ Հայաստանում հեղափոխության մասին. «Մեզ առանձին–առանձին պարզապես «կջարդեն»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, մեկնաբանելով Հայաստանում թավշյա հեղափոխությունը, հայտարարել է. «Այ էսպես մեզ առանձին–առանձին «ջարդելու» են»։

Լուկաշենկոն չի մանրամասնել, թե հատկապես ում մասին է խոսքը, սակայն իր ելույթում հիշատակել է Ռուսաստանին։ «Փոխանակ խելք հավաքենք ու միասին լուծենք այս հարցերը, մենք միմյանց վզից բռնում ու իրար մռութ ենք ջարդում»,– հայտարարել է Բելառուսի նախագահը՝ երկրի խորհրդարանին և քաղաքացիներին ուղղված տարեկան ուղերձում։

 

Լրահոս

Դիտել ավելին