Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    548
    556

  • RUB

    7,05
    7,35

Կարևոր իրադարձություններ

Երևանի Սարալանջի փողոցում տեղի ունեցած ավտովթարից տուժել է չորս մարդ

24 Ապրիլ, 2018 22:29
Երևանի Սարալանջի փողոցում տեղի ունեցած ավտովթարից տուժել է չորս մարդ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  «911» ծառայությունն ապրիլի 23-ին, ժամը 23:51-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Սարալանջի փողոցում` դեպի Հաղթանակի զբոսայգի տանող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes C 180» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 4 տուժած տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին