Կարևոր իրադարձություններ

Կառավարության կազմ կարող են ընդգրկվել այլ ուժեր. Նիկոլ Փաշինյան

24 Ապրիլ, 2018 22:15
Կառավարության կազմ կարող են ընդգրկվել այլ ուժեր. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ասյօր օտարերկրյա ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ հատուկ ընդգծել է, որ պատրաստ են ղեկավարել երկիրը և առաջնորդել դեպի ապագա. «Այսօր մենք խոսում ենք ժամանակավոր կառավարության մասին և կարծում եմ՝ միակ կարևոր պատասխանատվությունը, որ պետք է ունենա այդ կառավարությունը, ազատ, արդար ու ժողովրդավարական ընտրությունների անցկացումն է։ Վստահ ենք, որ մեր թավշյա հեղափոխությունը  ունի մեծ պոտենցիալ ու մեծ թիմ՝ դա անելու համար», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Միաժամանակ, ընդդիմադիր գործիչը չբացառեց, որ իրենց կառավարության կազմում կներառեն քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներ։ «Նկատի ունեմ, օրինակ, քաղաքացիական հասարակությունից, այլ ուժերից և այլն։  Մենք բաց ենք բանակցությունների և եթե մենք որևէ լավ առաջարկ ստանանք, կքննարկենք դա», - ասաց  Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նաև հավելեց, որ այս պահին տիրապետում են Հայաստանում իրավիճակին և կարող ենք ցանկացած պահի մասսայական միջոցառում անցկացնել։

 

Լրահոս

Դիտել ավելին