Կարևոր իրադարձություններ

Թարմփն Իրանին «ավելի շատ խնդիրներ» է խոստացել, եթե Թեհրանը վերականգնի միջուկային ծրագիրը

24 Ապրիլ, 2018 21:14
Թարմփն Իրանին «ավելի շատ խնդիրներ» է խոստացել, եթե Թեհրանը վերականգնի միջուկային ծրագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին խոստացել է «ավելի շատ խնդիրներ, քան երբևէ», եթե Թեհրանը վերականգնի միջուկային ծրագիրը: 

«Եթե նրանք վերսկսեն իրենց միջուկային ծրագիրը, նրանք այնպիսի խնդիրներ կունենան, որպիսին երբևէ չեն ունեցել»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցությունների մեկնարկից առաջ:

Ամերիկացի առաջնորդը կրկին ընդգծել է, որ իրանական գործարքն «ահավոր է» և նույնիսկ «նորմալ չէ», և նշել է, որ Մակրոնի հետ քննարկելու է այն: 

«Այդ ինչ գործարք է, երբ թույլ եք տալիս ամենուր հրթիռային փորձարկումներ» իրականացնել»,- ասել է Թրամփը:

Միևնույն ժամանակ նա վստահություն է հայտնել, որ Իրանին «հեշտ չի լինի վերսկսել միջուկային ծրագիրը, և նրանք ոչինչ չեն վերսկսի»: 

 

Լրահոս

Դիտել ավելին