Կարևոր իրադարձություններ

«Ժամանակն է, որ միջազգային հանրությունը ճանաչի մարդկության դեմ այս հանցագործությունը». Հենրիխ Մխիթարյան

24 Ապրիլ, 2018 14:34
 «Ժամանակն է, որ միջազգային հանրությունը ճանաչի մարդկության դեմ այս հանցագործությունը». Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում  գրառում է կատարել` կոչ անելով միջազգային հանրությանը  ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Երեկ հայ ժողովուրդը ցուցադրեց փափուկ ուժի կիրառման բացառիկ ունակություն, իսկ այսօր այն հանդես է գալիս յուրահատուկ միասնականությամբ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Ժամանակն է, որ միջազգային հանրությունը ճանաչի մարդկության դեմ այս հանցագործությունը և զորացնի ժամանակակից հասարակության պարտավորությունը` կանխելու նման վայրագությունների կրկնությունը: Մեր շնորհակալությունն ենք հայտնում տասնյակ երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը»,- գրել է Մխիթարյանը:

Ավելի վաղ, հիշեցնենք` Մխիթարյանն անդրադարձել էր Երևանում ծավալվող իրադարձություններին և հայտարարել, որ իր ազգի կողքին է:

 

 
 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին