Կարևոր իրադարձություններ

Զինված ուժերում սկսված բարեփոխումները պետք է շարունակվեն. Կարեն Կարապետյան

24 Ապրիլ, 2018 14:24
Զինված ուժերում սկսված բարեփոխումները պետք է շարունակվեն. Կարեն Կարապետյան

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանին:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ  բանակը եղել ու շարունակում է մնալ  պետության մշտական հոգածության ներքո և գտնվելու է անձամբ իր ուշադրության կենտրոնում:  Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ զինված ուժերում սկսված բարեփոխումները պետք է շարունակվեն,  և ամեն ինչ  պետք է արվի հայկական զինված ուժերի   շարունակական արդիականացման և բանակի էլ ավելի հզորացման համար:   

Վիգեն Սարգսյանը զեկուցել է, որ զինված ուժերը շարունակում են մեծ պատասխանատվությամբ իրականացնել իրենց վերապահված գործառույթները՝ ապահովելով երկրի պաշտպանունակությունն ու անառիկ պահելով սահմանները:

Նախարարի պաշտոնակատարը վստահեցրել է, որ հայկական բանակն ունակ է դիմագրավելու հակառակորդի ցանկացած ոտնձգություն և հարկ եղած դեպքում արժանի հակահարված տալու:

 

Լրահոս

Դիտել ավելին