Կարևոր իրադարձություններ

«Ապրի Նիկոլը եւ մյուսները». Արթուր Բաղդասարյան

24 Ապրիլ, 2018 13:51
«Ապրի Նիկոլը եւ մյուսները». Արթուր Բաղդասարյան

Այսօր՝ ապրիլի 24–ին, Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում  ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը ինքը գնահատում է շատ ողջախոհ եւ փաստարկված քայլ, քանի որ Հայաստանում իսկապես քաղաքական եւ քաղաքացիական ընդվզում էր սկսել, որը պայմանավորված էր մեր երկրում կուտակված համակարգային խնդիրներով։ 

«Մարդիկ արդեն հոգնել էին եւ դուրս էին եկել փողոց, դա արդեն հասարակական պահանջ էր։ Մենք առաջին քաղաքական ուժն էինք եղել, որ դեռ մեկ շաբաթ առաջ հայտարարարել էինք, որ այս իրավիճակում միակ ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են»,–ասաց նա։

Հարցին, թե ինչու ՕԵԿ–ը չմիացավ շարժմանը, Արթուր Բաղդասարյանը նաման կերպ պատասխանեց. «Իմ կուսակցության բազմաթիվ անդամներ մասնակցել են բողոքի ակցիաներին, ձերբակալվել են, սակայն սա ավելի շատ ոչ թե կուսակցական պայքար էր, այլ համազգային ընդվզում»։

«Ապրի Նիկոլը եւ մյուսները, որ հարթակից խոսում էին քաղաքական հանդուրժողականության եւ ոչ թե ատելության մասին, եւ ընդհանրապես կուսակցականացնեին պայքարը։ Քանի որ ժողովուրդն էր ընդվզում, պետք է տեղի ունենան ընտրություններ, որտեղ կընտրի ժողովուրդը, ոչ թե փողը։ Մարդիկ ուզում են քվեարկել, որ այս երկրում բան փոխվի»,–ասաց ՕԵԿ առաջնորդը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին