Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում այսօր գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 39-ի (լուսանկարներ)

24 Ապրիլ, 2018 13:43
Թուրքիայում այսօր գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 39-ի (լուսանկարներ)

Թուրքիայի  Ադըյաման նահանգում այսօր գրանցված երկրաշարժի  հետևանքով տուժածների թիվը հասել է 39-ի։ Այս մասին գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարար Ահմեդ Դեմիրջանի հայտարարությանը: 

Նախարարը նշել է, որ տուժածներից 35-ը հոսպիտալացված են, նրանց վիճակը միջին ծանրության կամ լավ է գնահատվում:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի Ադըյամանի Սամսաթ շրջանում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

 

Լրահոս

Դիտել ավելին