Կարևոր իրադարձություններ

«Ողջունում ենք վարչապետ Սերժ Սարգսյանի համարձակ որոշումը». ԵԽԽՎ համազեկուցողներ

24 Ապրիլ, 2018 13:32
«Ողջունում ենք վարչապետ Սերժ Սարգսյանի համարձակ որոշումը». ԵԽԽՎ համազեկուցողներ
 

«Մենք ողջունում ենք վարչապետ Սերժ Սարգսյանի համարձակ որոշումը՝ հրաժարվելու պաշտոնից երկրում աճող լարվածությունը մեղմելու նպատակով: Հուսով ենք, որ այս ամենը կհանգեցնի նոր և կառուցողական երկխոսության երկրի բոլոր քաղաքական ուժերի միջև՝ նպատակ ունենալով գտնել տիրող իրավիճակի վերաբերյալ տևական լուծում՝ համաձայն սահմանադրական համապատասխան դրույթների»,- ասվում է համազեկուցողների հայտարարության մեջ:

Նրանք ընդգծել են, որ խաղաղ ցույցերի ժամանակ բոլոր բերման ենթարկվածները պետք է ազատ արձակվեն, պետք է լիակատար հարգանք ցուցաբերվի խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքին: Համազեկուցողները մտահոգություն են հայտնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաղորդումների առնչությամբ՝ այն մասին, որ համացանցում ավելացել է անհատների դեմ ատելության խոսքն ու անգամ բռնության կոչերը՝ հորդորելով հարգել բոլոր քաղաքացիների հիմնարար իրավունքները:

Ջուզեպե Գալատին ու Յուլիա Լովոչկինան նշել են, որ շարունակելու են հետևել Երևանում տեղի ունեցող զարգացումներին: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին