Կարևոր իրադարձություններ

Ես դեռ անալիզ չեմ արել. Արթուր Ջավադյանը` Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին

24 Ապրիլ, 2018 13:24
Ես դեռ անալիզ չեմ արել. Արթուր Ջավադյանը` Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին

Այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում  ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հրաժարականին, ասաց, որ ինքը դեռ  անալիզ չի արել, բայց անկախ կառույցները պարտավոր են լինեն առաջին գծում եւ ապահովել կայունություն:

Նա նկատեց, որ ցանկացած ոչ կայուն վիճակ բերում է նաեւ ֆինանսական անկայունության:

Հարցին, թե սպառնալիք կա՞, որ այս ընթացքում դրամը կարող է արժեզրկվել, ԿԲ նախագահը պատասխանեց. «Ես նման սպառնալիք չեմ տեսնում, բայց բոլոր այն միջոցառումները, որ մշտապես արել ենք, հիմա էլ իրականացնում ենք»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին