Կարևոր իրադարձություններ

«Մի խումբ ճոյտականներ են եղել». Մանվել Գրիգորյանն՝ իր օգնականի սպանության մասին

24 Ապրիլ, 2018 12:59
 «Մի խումբ ճոյտականներ են եղել». Մանվել Գրիգորյանն՝ իր օգնականի սպանության մասին

Այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանն անդրադարձավ 46-ամյա Նվեր Մնացականյանի սպանությանը:

 

«Կարամ ասեմ, որ մի խումբ, ոչ թե շարժման խումբ, մի խումբ ճոյտականներ գնացել են քաղաքապետարանի մոտ»,- ասաց նա:

Մանվել Գրիգորյանի խոսքով՝ Նվեր Մնացականյանը ապրիլյան պատերազմի ժամանակ ականապայթունային վնասվածք էր ստացել:

Հիշեցնենք, որ որ երեկ՝ ժամը 18.55-ին կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք նախնական ախտորոշմամբ Էջմիածնի հիվանդանոց է տեղափոխվել 46-ամյա Նվեր Հովհաննիսյանը, ով երեք ժամ անց մահացել է վիրահատության ժամանակ:

Նվեր Հովհաննիսյանը ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր: Նախկինում եղել է նաև քաղաքի մշակույթի տան տնօրենը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին