Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ն նախկինից ավելի ջանասիրաբար և եռանդով է իրականացնելու ՀՀ-ԵՄ համագործակցությունը. Պ. Սվիտալսկի

24 Ապրիլ, 2018 12:52
ԵՄ-ն նախկինից ավելի ջանասիրաբար և եռանդով է իրականացնելու ՀՀ-ԵՄ համագործակցությունը.  Պ. Սվիտալսկի

ՀՀ-ում Եվրոպական պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, ով այսօր այցելել էր Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին, լրագրողներին հետ զրույցում հայտարարեց, որ հայաստանյան վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարը և այլ արժեքներ, որոնք կազմում են ՀՀ-ԵՄ համաձայնագրի հիմքը, շատ կարևոր են ՀՀ շարքային քաղաքացիների համար:

Դեսպան Սվիտալսկին ասաց. «Մենք աջակցում ենք այն համընդհանուր ուժերին, որոնք աջակցեցին՝ հաղթահարելու և լուծում տալու այս քաղաքական  ճգնաժամին։  Եվրոպական միությունը կաջակցի Հայաստանին՝ ամրապնդելու ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարը, արդարադատության և իրավունքի գերակայությունը»:

Հարցին, թե ԵՄ երկրների կողմից համաձայնագրի վավերացման հարցում Հայաստանի վերջին զարգացումներն ի՞նչ ազդեցություն կունենան, Պյոտր Սվիտալսկին ասաց. «Եվրոպական Միությունը հավատացած է, որ մենք այս պահին ունենք շատ հավակնոտ ծրագիր և կաշխատենք այս ուղղությամբ: Հայաստանյան վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարը և այլ արժեքներ, որոնք կազմում են ՀՀ-ԵՄ համաձայնագրի հիմքը, շատ կարևոր են ՀՀ շարքային քաղաքացիների համար: ԵՄ-ն  կաշխատի իրականացնելու այդ համագործակցությունը՝ շատ ավելի ջանասիրաբար և եռանդով, քան նախկինում»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին