Կարևոր իրադարձություններ

Բակո Սահակյանը և Կարեն Կարապետյանն անդրադարձել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին

24 Ապրիլ, 2018 12:18
Բակո Սահակյանը և Կարեն Կարապետյանն անդրադարձել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին Երևան քաղաքում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ։

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ 
Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։ Երկուստեք կարևորվել է երկրում կայունության պահպանման և բնականոն կենսագործունեության ապահովման անհրաժեշտությունը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին