Կարևոր իրադարձություններ

«Ինձ համար այդքան էլ սպասելի չէր Սերժ Սարգսյանի հրաժարականը». Դավիթ Տոնոյան

24 Ապրիլ, 2018 12:12
«Ինձ համար այդքան էլ սպասելի  չէր Սերժ Սարգսյանի հրաժարականը». Դավիթ Տոնոյան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց, որ քաղաքական թիմի անդամ է եղել, որովհետև նշանակվել է նախարար։

Դիտարկմանը՝ փաստորեն չէր սիրում իր քաղաքական թիմի ղեկավարին, նա հետեւյալ կերպ արձագանքեց. «Գիտեք ինչ՝ քաղաքական գործունեության մեջ սիրել-չսիրել կատեգորիաները չկան»։

«Ինձ համար այդքան էլ սպասելի  չէր Սերժ Սարգսյանի հրաժարականը, բայց եթե վարչապետը կայացրել է այդ որոշումը, ուրեմն արդարացված է եղել»,- ասաց նա։

Հարցին` պատրա՞ստ է Տոնոյանն աշխատել նոր իշխանությունների հետ, նա պատասխանեց. «Ես դեռևս պատրաստ եմ պաշտոնավարել՝ մինչև Սահմանադրությամբ սահմանված կարգով, օրենքներով սահմանված կարգով այդ հնարավորությունն ինձ տրվել է» ։
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին