Կարևոր իրադարձություններ

Այո՛, մեկ այլ աշխարհ կառուցելը հնարավոր է. Սելինա Դողան

24 Ապրիլ, 2018 11:27
Այո՛, մեկ այլ աշխարհ կառուցելը հնարավոր է. Սելինա Դողան

Թուրքիայի  խորհրդարանի հայազգի պատգամավոր Սելինա Դողանն արձագանքել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասել է, որ թողնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը։

«Երիտասարդների, մայրերի, հոգևորականների, մտավորականների, զինվորների, աշխատավորների կողմից օրեր տևած խաղաղ դիմադրությունից հետո Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել: Այո՛, մեկ այլ աշխարհ կառուցելը հնարավոր է», - գրել է հայազգի պատգամավորը Twitter-ի իր պաշտոնական էջում՝ կիսվելով Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստի թարգմանությամբ, որը նախօրեին տարածել էր Թուրքիայում գործող հայկական երիտասարդական «Հայ մշակույթ» նախաձեռնությունը:

Նշենք, որ  Թուրքիայի հայությունն իր աջակցությունն էր հայտնել հայաստանցի հայրենակիցներին՝ Ստամբուլի մի շարք հայաշատ թաղամասերում փակցնելով «Արաքսի արևմտյան ափը ձեզ հետ է» գրությամբ պաստառներ ու պիտակներ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին