Կարևոր իրադարձություններ

Մենք մեր դահիճներից ավելի ուժեղ գտնվեցինք եւ մեր մեջ ուժ գտանք վերածնվելու. Կարեն Կարապետյան

24 Ապրիլ, 2018 11:17
Մենք մեր դահիճներից ավելի ուժեղ գտնվեցինք եւ մեր մեջ ուժ գտանք վերածնվելու. Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:

ՈՒղերձում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր ապրիլի 24-ն է` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, երբ ողջ հայությունը՝ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում, գլուխ է խոնարհում 20-րդ դարի առաջին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի առջեւ։

Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը ծանրագույն ողբերգություն էր ոչ միայն ցեղասպանությունը վերապրածների, այլեւ հայ ժողովրդի բոլոր հատվածների համար: Ցեղասպանությունը փոխեց մեր ժողովրդի ճակատագիրը եւ ստիպեց մեզ բազմաթիվ զրկանքներ ու տառապանքներ տեսնել հետագայում: 

Մենք, սակայն, մեր դահիճներից ավելի ուժեղ գտնվեցինք եւ մեր մեջ ուժ գտանք վերածնվելու, անկախ պետություն ստեղծելու եւ ինքնուրույն տնօրինելու մեր ճակատագիրը:

Այսօր մեր նորագույն պատմության հերթական դժվարին փուլն ենք անցնում: Երեկ ես կոչ եմ արել բոլոր քաղաքական ուժերին ապաքաղաքականացնել այս օրը: Ես շնորհակալ եմ, որ այդ կոչն ընդունվեց, եւ այսօր մենք աշխարհին ցույց ենք տալիս, որ չնայած առկա դժվարություններին ու չլուծված ներքին խնդիրներին, միասնական ենք եւ համախմբված: Սա մեր պարտք է նաեւ անմեղ նահատակների առջեւ:

Մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը՝ կերտելու ամուր պետականություն, ազատ ու քաղաքակիրթ հասարակություն, եւ ոչինչ չի կարող մեզ շեղել մեր երազած երկիրը կառուցելու ճանապարհից։

 

 

Լրահոս

Դիտել ավելին