Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել. վնասվել են մի քանի շենքեր

24 Ապրիլ, 2018 11:10
Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել. վնասվել են մի քանի  շենքեր

Թուրքիայի Ադիյաման նահանգում  գրանցվել է 5.1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ։ Այս մասին հայտնել են երկրի կառավարությանը կից Արտակարգ իրավիճակների վարչությունից, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սամսատ քաղաքից 4 կիլոմետր հյուսիս–արեւելք։ Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։

Սեյսմոլոգները հիմնական ցնցումից հետո արձանագրել են եւս 8 ցնցում 1.4-ից 2.7 մագնիտուդով։ Երկրաշարժի հետեւանքով մի քանի շենքեր են վնասվել։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

 

 

Լրահոս

Դիտել ավելին