Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    548
    556

  • RUB

    7,05
    7,35

Կարևոր իրադարձություններ

«Ուրախ եմ, որ հաջողվեց խուսափել արյունահեղությունից». Սերգեյ Մարկեդոնով. «168 ժամ»

24 Ապրիլ, 2018 10:27
«Ուրախ եմ, որ հաջողվեց խուսափել արյունահեղությունից». Սերգեյ Մարկեդոնով. «168 ժամ»

«Հայաստա­նում իրավիճա­կը կտրուկ փո­խեց իմ ամբողջ գրաֆիկը: Պատ­րաստվում եմ մեկնել այնտեղ մայիսի սկզբին, մտածում էի բո­ղոքի ակցիանե­րը կուսումնասի­րեմ, բայց, հավանաբար, ուսումնասիրելու եմ ինչ-որ այլ բան»,- երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՌՊՀՀ տարածաշրջանի և ար­տաքին քաղաքականության ամբիոնի դո­ցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ. պատմա­կան գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը` անդրադառնալով հայաստանյան զարգացումներին: 

Նա նշել է, որ այժմ մի շարք տեքստեր է գրում, բայց դրանք դեռ չի հրապարակի, պարզա­պես բերում է իր անձնական մի քանի թե­զիսներ.

«Առաջին, ուրախ եմ, որ հաջողվեց խու­սափել արյունահեղությունից: Դա առավել կարևոր է, քան այն, թե ով է կուսակցության ղեկավարը: Երկրորդ, լավ կլիներ խուսափել էյֆորիայից: Վաղը ո´չ արտագաղթն է դադարելու, ո´չ Ղարաբաղի հարցն է կար­գավորվելու, ո´չ կոռուպցիան հրաշքով կվե­րանա:

 Հրաշալի է դիրքեր ընդունել Երևանի կենտրոնական հրապարակներում, բայց ապրել և աշխատել Հայաստանում շատ ավելի դժվար է: Վերջինը, լավ է, որ մեզ մոտ չեն եղել հիստերիաների սեանսներ, ան­գամ անսովոր է: Եվ Աստված տա, որ չլինեն: Ժամանակն է խելք հավաքելու: Անձամբ ես, արդեն 10 տարի է ասում եմ, որ Հայաստա­նը մի փոքր ավելի մեծ է, քան Բաղրամյանի վրա նստավայրը: Խաղաղություն ձեզ, իմ հայ ընկերներ, հանդարտություն և իմաստ­նություն»»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին