Կարևոր իրադարձություններ

Երեկ շատ սիրուն բան կատարվեց. Լևոն Ալթունյանը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին

24 Ապրիլ, 2018 10:37
Երեկ շատ սիրուն բան կատարվեց. Լևոն Ալթունյանը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին

Երեկ շատ սիրուն բան կատարվեց: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լեւոն Ալթունյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հրաժարականին:

Հարցին՝ արդյոք նա պատրա՞ստ է աշխատելու նոր իշխանությունների հետ, Ալթունյանը դրական պատասխան տվեց:

Դիտարկմանն՝ իսկ եթե նոր իշխանությունները չուզենա՞ն իր հետ աշխատել, ինչո՞վ կզբաղվի, Լեւոն Ալթունյանն արձագանքեց. «Ապահովագրությամբ զբաղվել եմ, բժշկությամբ զբաղվել եմ, այսուհետ եւս կլինեմ Հայաստանի հպարտ, երջանիկ քաղաքացի, ինչպիսին եղել եմ 59 տարի»:

 

Լրահոս

Դիտել ավելին