Կարևոր իրադարձություններ

Գալու է այն օրը, երբ Թուրքիան կընդունի ճշմարտությունը Հայոց ցեղասպանության հարցում. Հրանտ Մարգարյան

24 Ապրիլ, 2018 10:21
Գալու է այն օրը, երբ  Թուրքիան կընդունի ճշմարտությունը Հայոց ցեղասպանության հարցում. Հրանտ Մարգարյան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ գալու է այն օրը, երբ  Թուրքիան կընդունի ճշմարտությունը Հայոց ցեղասպանության հարցում:

 «Վստահ եմ, որ կլինի այն օրը, որ Թուրքիան պարտավորված կընդունի  ճշմարտությունը և կխոստովանի: Կգա այն օրը, որ մեր հայրենիքը կազատագրվի: Բայց այսօր մենք ունենք շատ ավելի լուրջ քաղաքական մթնոլորտի իրավիճակ և մեր քաղաքական պատասխանատուները Ապրիլի 24-ի շեմին կարողացան կամք դրսևորել, զիջել, երկիրը դուրս բերել առճակատումից և երկիրը զերծ պահել նորանոր մարտիմեկերից, արյունահեղություններից, ցնցումներից:

Հրանտ Մարգարյանը նշեց, որ այս համընդհանուր կեցվածքը պետք է նոր էներգիա տա բոլորին և մղիչ ուժ դառնալ՝ կողք կողքի գալու ու համախմբվելու համար:

Այսօր վաղ առավոտից մարդկային հոսքը դեպի Ծիծեռնակաբերդ  շարունակվում է։

Ծիծեռնակաբերդում են եղել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը,  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ԱԻՆ նախագահ Պարույր Հայրիկյանը, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին