Կարևոր իրադարձություններ

Ակտիվիստ Տիգրան Մազմանյանն ազատ է արձակվել

24 Ապրիլ, 2018 09:43
Ակտիվիստ Տիգրան Մազմանյանն ազատ է արձակվել

Ակտիվիստ Տիգրան Մազմանյանը ազատ է արձակվել։ Փաստաբան Արա Ղարագյոզյանը հայտնել է, որ փոխվել է նրա խափանման միջոց կալանքը։ 

Հիշեցնենք, որ Մազմանյանը ձերբակալվել է ապրիլի 17-ի առավոտյան` Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և 225հոդվածով նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով: Նրան մեղադրանք էր առաջադրվել միայն 225-րդ հոդվածի 2-րդ մասով, որը վերաբերում էր ապրիլի 14-ին Հանրային ռադիոյի շենք մուտք գործելու դրվագին:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրան երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին