Կարևոր իրադարձություններ

Իշխանությունը հասկացել էր, որ հայտնվել է պատային վիճակում. «Հրապարակ»

24 Ապրիլ, 2018 09:04
Իշխանությունը հասկացել էր, որ հայտնվել է պատային վիճակում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը վերջին օրերին հասկացել էր, որ հայտնվել է պատային վիճակում։ Այդ գիտակցությունն ուժեղացել էր հատկապես այն ժամանակ, երբ սկսել էին ինտենսիվ աշխատել միջազգային կառույցների և դեսպանների հետ, որ տեղեկացնեն, թե ինչ է կատարվում «իրականում», սակայն բախվել էին չհասկացվածության պատին։

Ընդ որում՝ դրան ներգրավված էին ոչ միայն ԱԳՆ-ն ու Էդիկ Նալբանդյանը, այլև ՀՀԿ ողջ «տուսովկան»` Վաչե Գաբրիելյան, Արմեն Աշոտյան, Արփինե Հովհաննիսյան, Գևորգ Կոստանյան, որոնք խոսում էին ԵԽԽՎ-ի, ԺՀՄԻԳ-ի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ: Սակայն բավականին կոշտ գնահատականներ հնչեցին թե՛ ԱՄՆ Պետդեպից` Հայաստանում մարդու իրավունքների զեկույցը, թե՛ ԵՄ հայտարարությունը:

Իշխանությունների առաջ դրվել է պատգամավորների ձերբակալության հարցը, որ 72 ժամ պահելուց հետո նրանք ազատ արձակվեն։ Իսկ նրանք տատանվել են․ «Բաց թողնենք՝ Նիկոլենք հերոս են դառնում, անձեռնմխելիությունից զրկենք` էլի հերոս են դառնում, դեմն էլ ապրիլի 24-ն է»։ Բայց միանշանակ է եղել, որ «Մարտի 1 չի լինելու, կրակոցներ Հայաստանի փողոցներում այլևս չեն հնչելու»,- պատմեց մեր զրուցակից պաշտոնյան։ Միայն ամենաարմատականներն են առաջարկել՝ «հատուկ դրություն» հայտարարել»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին