Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480
    483,5

  • EUR

    565
    573

  • RUB

    7,74
    7,99

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Ուրիշ Հայաստանն այն Հայաստանն է, որտեղ խնդիր­ներն ու հարցերը լուծվում են պարզապես ուրիշ` օրենքի և իրավունքի, արդար մրցակցության միջոցով. «Ժամանակ»

24 Ապրիլ, 2018 08:59
Ուրիշ Հայաստանն այն Հայաստանն է, որտեղ խնդիր­ներն ու հարցերը լուծվում են պարզապես ուրիշ` օրենքի և իրավունքի, արդար մրցակցության միջոցով. «Ժամանակ»

«Հայաստանում ծա­վալված աննախադեպ շար­ժումը հավաքեց այնպիսի թափ, որի պարագայում իշխանությանը, ըստ էության, չէր մնում այլ ելք, սակայն մյուս կողմից` իրավիճակը գուցե ու­նի, այսպես ասած, երկու ծայր կամ երես, և անկասկած է, որ այս ամենն արդեն ուրիշ Հայաստանի դրսևորում է: Ընդ որում` ուրիշ Հայաստանը ամենևին իդեալական, անթերի, անխնդիր Հայաստանը չէ, և պետք էլ չէ մտածել այդպիսի Հայաստանի մասին կամ ընդ­հանրապես այդպիսի պետու­թյան: Ուրիշ Հայաստանն այն Հայաստանն է, որտեղ խնդիր­ներն ու հարցերը լուծվում են պարզապես ուրիշ` օրենքի և իրավունքի, ազատություննե­րի և արդար մրցակցության միջոցով:

Գնո՞ւմ ենք դեպի այդ Հայաստան: Իհարկե, դեռ պարզ չէ, իհարկե, համաժողովրդական ցնծության ու վերելքից հետո գրեթե անխուսափելի է լինում անկումը, սակայն խնդիրը հենց այն է, որ ուրիշ Հայաս­տանի մեխանիզմները պետք է ապահովեն, որ անկումը լինի ընդամենը այնպիսին, ինչպիսին տոնից հետո աշխատան­քային առօրյայի վերադառ­նալն է, որն անխուսափելի և անհրաժեշտ է հաջորդ տո­ներն ունենալու համար

Ըստ այդմ` այսօր Հայաստանում տոն է ոչ թե Սերժ Սարգսյանի հեռանալու, այլ դրա

առիթով տոն, որն իրականում հասարակության վերելքի ինքնավստահության, սեփական ուժերին հավատալու, հաղթանակի զգացումը վերագտնելու, պետականության զգացումը վերբեռնելու տոնն է:

Ինչպե՞ս կվերադառ­նանք աշխատանքային առօ­րյա, ինչպե՞ս կկազմակեր­պենք աշխատանքը, ինչպե՞ս կշարունակենք ու կամրացնենք ուրիշ Հայաստանը: Դրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է փնտրվեն հանրության բոլոր շերտերում` դասեր քաղելով այլևս անցնող երկու տասնա­մյակի կամ քառորդ դարի խոր­քային սխալներից, և ուժ ստանալով արցախյան շարժ­ման երեսնամյակին ձևավորված նոր շարժման հաղթանա­կից ու տոնից»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին