Կարևոր իրադարձություններ

Լևոն Բարսեղյանն ազատ արձակվեց

24 Ապրիլ, 2018 08:50
Լևոն Բարսեղյանն ազատ արձակվեց

«Ասպարեզ» ակումբի ղեկավար, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Լևոն Բարսեղյանը դուրս է եկել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։ Այդ մասին նա տեղեկացրել է  իր ֆեյսբուքյան էջում:

Ապրիլի 23֊ին Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը նրան 2 ամսով կալանավորելու որոշում էր կայացրել։

Նախաքննական մարմինը Լևոն Բարսեղյանին մեղադրում է Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու և օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին