Կարևոր իրադարձություններ

Կարեն Կարապետյանն ու Դմիտրի Մեդվեդեւը հեռախոսազրույց են ունեցել

24 Ապրիլ, 2018 00:15
Կարեն Կարապետյանն ու Դմիտրի Մեդվեդեւը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսական կողմի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի եւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի միջեւ:

Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ընթացիք հարցերը եւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները:

Դմիտրի Մեդվեդեւը աջակցություն է հայտնել բարեկամ հայ ժողովրդին եւ ընդգծել սահմանադրական իրավական դաշտում իրավիճակի պահպանման կարեւորությունը:

Զրույցի ընթացքում նաեւ անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցությանը վերաբերող հարցերին:

 

Լրահոս

Դիտել ավելին