Կարևոր իրադարձություններ

Ոստիկանությունը շարունակելու է աջակցել հավաքի խաղաղ և բնականոն ընթացքին

23 Ապրիլ, 2018 23:38
Ոստիկանությունը շարունակելու է աջակցել հավաքի խաղաղ և բնականոն ընթացքին

Երևանում անցկացվող հավաքի առնչությամբ ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ: 

«Հարգելի՛ համաքաղաքացիներ, համընդհանուր հավաքի պատճառով Երևան քաղաքում երթևեկությունը և մարդկանց տեղաշարժը խիստ ծանրաբեռնված է:

Ոստիկանությունը խնդրում է դրսևորել փոխադարձ հարգանք, զսպվածություն, հանդուրժողականություն, չվնասել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գույքը, ավելորդ հուզականությամբ չհակադրվել ոստիկանությանը և չխոչընդոտել վերջինիս կողմից իր վրա դրված խնդիրների կատարմանը:

Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ ոստիկանությունն աջակցել ու աջակցելու է խաղաղ և բնականոն ընթացքով իրականացնող բոլոր հավաքներին

 

Լրահոս

Դիտել ավելին