Կարևոր իրադարձություններ

Նիկարագուացի թղթակցին սպանել են ուղիղ եթերի ժամանակ

23 Ապրիլ, 2018 23:07
Նիկարագուացի թղթակցին սպանել են ուղիղ եթերի ժամանակ

Նիկարագուացի թղթակից Անխել Գահոնային սպանել են Facebook Live ուղիղ եթերի ժամանակ։

Գահոնան աշխատում էր Բլուֆիլդս քաղաքում և լուսաբանում էր Նիկարագուայի նախագահ Դենիել Օրտեգայի կողմից հավանություն ստացած կեսաթոշակային օրենսդրության փոփոխությունների հետ կապված բողոքի ակցիաները։ Ուղիղ եթերի ժամանակ ատրճանակից արձակված գնդակը կպել էր լրագրողի գլխին։

Թե ով և ինչու է կրակել Գահոնայի վրա, պարզ չէ։ Նիկարագուայում բողոքի ակցիաները սկսվել են ապրիլի 18-ին։ Այս ընթացքում արդեն տասը մարդ է զոհվել, տուժածների թիվը հասնում է 433-ի։

Նիկարագուայի կառավարության կողմից հավանության արժանացած փոփոխությունները պետք է բարձրացնեն կենսաթոշակային հարկերը և իջեցնեն կենսաթոշակային նպաստները հինգ տոկոսով։

 

Լրահոս

Դիտել ավելին